Operativ.am-ը գրում է.

Այն կանայք, որոնք հղիության ընթացքում անընդհատ մեջքի վրա են քնում, կարող են բարդություններ ունենալ: Այս մասին գրում են արեւմտյան լրատվամիջոցները՝ հիմնվելով ավստրալացի հետազոտողների տեղեկությունների վրա:

Բժիշկները պնդում են, որ մեջքի վրա անընդհատ քնելը կարող է հանգեցնել մահացած երեխայի ծնվելուն, քանի ու այդ դիրքում քնելիս նվազում է սաղմին ընկերքի միջոցով մատակարարվող արյան քանակը, փոխանցում է «Մեդվեստին»: Բուժաշխատողների համոզմամբ՝ հղի կանանց քնելու համար ամենաընդունելի դիրքը ձախ կողմի վրա քնելն է:

Բացի այդ, ֆինն գիտնականները պարզել են, որ կանայք կարող են ենթագիտակցորեն ազդել իրենց ապագա երեխայի սեռի վրա: Նրանք նշում են նաեւ, որ կնոջ օրգանիզմը մանրամասնորեն վերահսկում է սպերմատազոիդները, երբ դրանք հաղթահարում են վերարտադրողական խողովակներ. հենց դա էլ ազդում է երեխայի սեռի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել