1in.am-ը գրում է.

Լատվիական Յուրմալայում ավարտվեց երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» 12-րդ միջազգային մրցույթը:

Այսօր կայացավ գալլա համերգն ու մրցանակաբաշխությունը: 

«Նոր Ալիք-2013»-ում հաղթել է կուբացի Ռոբերտո Կել Տորեսը, ով հավաքել է 357 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Սալոմե Կատամաձեն (356): Երրորդ տեղը՝ վիետնամցի Վին Հուատը (354):

Մեր երկիրը ներկայացնող «Հայաստանի Ձայն» հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը զբաղեցրել է 8-րդ տեղը և մրցանակ չի ստացել: 

Ռուսաստանի ներկայացուցիչ Արսենի Բորոդինը նվաճել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Муз-Тв հեռուստաալիքի մրցանակը ստացավ Յուլիա Տերեշենկոն՝ Ռուսաստանից:

Նշենք, որ մրցութային առաջին օրը Մերին կատարեց միջազգային հիթերից Սելին Դիոնի՝ All By Myself երգը, իսկ մրցութային երկրորդ օրը Էրիկի հետ միասին հանդես եկան զուգերգով և կատարեցին Առնո Բաբաջանյանի «Твои следы» (Քո հետքերը) երգը:

Եզրափակիչ մրցույթին Մերի Մնջոյանը կատարեց «Ես ու միայն դու» երգը: Երգի երաժշտության հեղինակն է Հայկոն, իսկ խոսքերինը՝ Ռուբեն Մխիթարյանը: Ելույթի համար երգչուհին ստացել է 110 միավոր, երեք մրցույթային օրերի ընթացքում հավաքելով նդամենը 344 միավոր : 

Ժյուրիի անդամները ցածր գնահատականներ տվեցին, ցուցաբերելով կողմնակալ մոտեցում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել