1in.am-ը գրում է.

Արդեն մի քանի տարի է, ինչ երեկոյան ժամերին, մանավանդ՝ կեսգիշերին անհնար է մուտք գործել «Կոմայգի». այն դարձել է տրանսվեստիտների հավաքատեղի: Բնակիչները բազմիցս բողոքել են, անցկացրել ստորագրահավաք և բողոքով դիմել են ինչպես քաղաքապետին, այնպես էլ վարչապետին և ոստիկանությանը: Նրանք դեռևս ոչ մի կերպ չեն արձագանքում բնակիչների բողոքին, իսկ օրինապահ մարմինները կարծես անտեսում են, որ մինչև գիշերվա ժամը 3-ը խանգարվում է այգու մոտ բնակվողների քունը:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց Զաքյան փողոցի բնակիչների հետ, որոնց ամեն գիշեր խանգարում է տրասնվիստիտների աղմուկը: Բնակիչներից մեկն ասաց, որ ամեն առավոտ այգում հակահիգիենիկ վիճակ է, նրանք իրենց հետևից այգին թողնում են շատ վատ վիճակում: Հարցին՝ բնակիչները հաճա՞խ են ահազանգում, բնակիչն ասաց. «Ոստիկանները ավելի շատ գալիս են այն ժամանակ, երբ միասեռականներն են զանգահարում, ոչ թե բնակիչները»:
Մեկ այլ բնակիչ փաստեց, որ վերջին շրջանում այգու մոտ կանգնում են նորաոճ մեքենաներ, տրանսվիստիտներին տանում են, մի քանի ժամ հետո հետ բերում. «Անտանելի վիճակ է «Կոմայգում», դա մանկական այգի է, իսկ իրենք ամբողջ գիշեր այդտեղ են: Մի ժամանակ ոստիկանության մեքենան կանգնում էր, ոստիկանները շրջում էին այգում, և մի քիչ պակասել էին, իսկ հիմա նորից լցվել են»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել