Ես գիտեի թե մենակ իրավաբանական ու տրանսպորտի վարչություններն են հեռու օրենքներից ու օրենսդրական ակտերից, այնինչ օր-օրի հասկանալի է դառնում, որ գրեթե ամբողգ Քաղաքապետարանն է հագեցած օրենքի տգիտությամբ տառապող պաշտոնյաներով: Փաստորեն Քաղաքապետարանը վեր է ածվել մի դուքՅանի, որտեղ գերիշխում են այն անձինք ովքեր հասարակական ծառայությամբ են զբաղվում և իրենց պաշտոնները օգտագործում են սեփական բիզնեսը ապահովագրելու նպատակով:

Սեփական բիզնեսը հասարակական շահերից գերադասելը, ինչպես նաև Քաղաքապետին մոլորության մեջ գցելը և հանրության առջև խայտառակելը, պետք է մտահոգի առաջին հերթին հենց Քաղաքապետին, որպեսզի օր առաջ այս անձինք պատասխանատվություն կրեն իրենց իսկ կողմից թույլ տրված անօրինականությունների ու ապօրինությունների համար: 

Սակայն ինչպես մեր նախկին հրապարակումներում անդրադարձել ենք Քաղաքապետի կամային ունակություններին, թերևս այս միջոցառումների ներքո նա ի վերջո կամք կդրսևորի և կպահանջի նշյալ ստորաբաժանումների վարչության պետերի հրաժարականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել