«Լիլիթ-2» ՍՊԸ-ի տնօրենի կինը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ168.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 29-ին տեղի կունենա 3 կին ամբաստանյալների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex տեղեկատվական համակարգից, մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի երեք կին բնակիչների՝ Հ. Հ.-ին, Է. Ս.-ին և Զ. Ա.-ին: Այսպես, Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Լիլիթ-2» ՍՊԸ-ի տնօրեն Մ. Գրիգորյանի կինը և ամուսնու մահից հետո փաստացի ղեկավարելով ՍՊԸ-ին պատկանող, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 11 հասցեում գտնվող «Լիլիթ» հյուրանոցային համալիրը, 2012թ. փետրվար ամսից մինչև 2012р. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում մատուցողուհիներ Է. Ս.-ի և Զ. Ա.-ի օժանդակությամբ հյուրանոցր պահել, ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար: «Մատուցողուհիների հետ պայմանավորվածության համաձայն` գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար նրանց միջոցով 6000-ական ՀՀ դրամով պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ Հ. Հ.-ին, Լ. Շ.-ին, Հ. Բ.-ն, Ն. Բ.-ին, Հ. Ս.-ին, Ա. Հ-ին, Ա. Մ.-ին և այլոց, իսկ ստացված գումարը միանձնյա տնօրինել»,- նշված  է մեղադրական եզրակացության մեջ: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել