Գյումրիի կենտրոնական փողոցները փոքր ինչ վերանորոգվեցին,Շիրակացի փողոցի մի հատվածը հիմնանորոգվեց:Սա իհարկե ուրախալի է,բայց փողոցների բարեկարգմանը ուղիղ համեմատական մեծացել է նաեւ այդ փողոցներով երթեւեկող մեքենաների արագությունը:Եթե փողոցում հետիոտնի անցումը գծանշված է,այսինքն զեբրա կոչվածը կա,դեռ ոչինչ,գործից հասկացող վարորդներ գտնվում են ու երկար չես մնում փողոցում կանգնած:Վիճակը բոլորովին այլ է Մովսես Խորենացի փողոցի սկզբնամասում՝Սախարովի հրապարակում:Այստեղ ոչ հետիոտնի անցումը կա ոչ էլ խաչմերուկին լուսակիր:

Մինչդեռ այս խաչմերուկը կապում է քաղաքի 2 գլխավոր փողոցները՝Վազգեն Սարգսյանը եւ Շիրակացին:Հետիոտնը պետք է սպասի,որ երկու կողմերից երթեեւեկող վարորդները որոշեն,թե ով ում պետք է ճանապարհը զիջի եւ հետո նա,ում բախտ է վիճակվում առաջինն անցնել խաչմերուկը,իր հերթին կարող է զիջել հետիոտնին կամ ոչ:Մի քանի օր առաջ փորձում էի անցնել փողոցը,մոտ 15 րոպե կանգնելուց հետո ի վերջո վարորդներից մեկը որոշեց զիջել ինձ՝հետիոտնիս,արդեն անցնում էի,երբ զուգահեռ մեկ այլ մեքենա ճանապարհս կտրեց:Մի փոքր անուշադրություն եւ վրաերթը պատրաստ է:

Այս փողոցում քիչ չեն նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարները:Համոզված եմ,քանի դեռ դրանք առանց մարդկային զոհերի են մեր քաղաքային իշխանությունները եւ ճանապարհային ոստիկանությունը չեն էլ մտածում լուսակիր տեղադրելու մասին:Հարգելի պատասխանատուներ,չեմ կարծում,թե մեր ուզածը շատ մեծ ֆինանս է պահանջում,պարզապես մի փոքր ուշադրություն ձեր կողմից:Չգիտեմ,թե ինչ արժե մեկ <ժամանակակից> լուսակիրը, բայց հետիոտնի անցում գծանշելու համար երեւի թե 1կգ ներկն էլ կբավականացնի:Այնպես,որ սպաասում ենք ձեր պատասխանին,ավելի ճիշտ պարտադիր դրա գործնական արտահայտությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել