Ավտոբուսով Կոմիտասից Էրոբունի եմ գալիս... մի հատ պապի 2 հատ 50 դրամ ա տվել, ասում ա` 
- հերիք ա՞ 
վարորդ. - հա, էդքան ա
- չէ, դու ասա, եթե քիչ ա` էլի տամ:

Հրապարակից 2 աղջիկ են նստում, մեկը ասում ա` 
- Էրեբունի շուտ կհասնե՞նք
վարորդ. - հեսա թևերս բացեմ...
- չէ, լուրջ, շուտ կհասնենք:
- ինչ իմանամ աղջիկ ջան
- գոնե կես ժամից կհասնե՞նք
- ուզում ես մարդկանց ասեմ իջնեն ու ձեր համար տաքսու տեղ քշե՞մ 

Կայարանում մի հատ տղայա իջնում, 1000 դրամ ա տալիս, վարորդն էլ 50 անանոցներով զդաչի ա տալիս... էս տեղան ասում ա` 
- էս ի՞նչքան հավայի 50 ունեիր նաղդիր վրես
վարորդ. - 50 դրամը փող չի՞ 
- 50 կոպեկները ի՞նչ եմ անելու 
- կարող ա նենց նախարար ես, տեղը չենք բերում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել