- Բանտարկյալ, - ասաց Մեծ Հավատաքննիչը, - Դու մեղադրվում ես մարդկանց մեր սուրբ հավատի կանոնները, սովորույթները, ավանդույթները խախտել դրդելու մեջ: Ինչպե՞ս կարդարանաս: 
- Մեղավոր եմ, Ձերդ Գերազանցություն:
- Եվ մեղադրվում ես այն բանում, որ միացել ես հերետիկոսների, պոռնիկների, ցանկասերերի, վաշխառուների և մաքսավորների մի խմբի, մեր ազգը ստրկացողներին, կարճ ասած` մերժվածներին: Ինչպե՞ս կարդարանաս:
- Մեղավոր եմ, Ձերդ Գերազանցություն:
- Եվ վերջապես, դու մեղադրվում ես այն բանում, որ մեր սուրբ հավատի հիմքերը վերանայել ես, աղավաղել և կասկածել դրանց: Ինչպե՞ս կարդարանաս:
- Մեղավոր եմ, Ձերդ Գերազանցություն:
- Ի՞նչ է անունդ, բանտարկյալ: 
- Հիսուս Քրիստոս, Ձերդ գերազանցություն: 
Որոշ մարդիկ այնպես են տագնապում իրենց կրոնին հետևելը տեսնելով, ասես լսել են, թե դրան կասկածել են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել