Տրանսպորտի թանկացման հետ առաջացավ բազմաթիվ երկրներում լայն տարածում գտած carpool-ի գաղափարը, որի հիմնական նպատակն է մարդասիրությունն ու մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունը: Հայաստանում գաղափարը կյանքի կոչեցին երիտասարդներ, ովքեր մաքուր ու անկեղծ նվիրումով իրենց ներդրումը ունեցան տրանսպորտի թանկացման դեմ ուղղված պայքարում: Պայքարի հիմնական փուլում բազմաթիվ երիտասարդներ ու նույնիսկ պատանիներ կատարեցին այն, ինչը արժանի էր գովեստի: Հաղթական փուլին հաջորդեց քաղաքական ակտիվների երևալու շրջանը, որտեղ ամեն կերպ փորձ արվեց քաղաքականացնել ու անցնել առաջ: Carpool-ի գաղափարը իրոք շատ հիանալի է, որն օգտագործվում է եվրոպական պետություններում, ԱՄՆ-ում ու նույնիսկ ՌԴ-ում, ապա ինչո՞ւ են փորձում ցեխ շպրտել գաղափարի վրա: Պատասխանը հստակ է` քաղաքական շահ... Ես ինքս մի քանի օր մասնակցել եմ carpool-ի անվճար ակցիաներին ու դրանով գուցե չնչին, բայց օգտակար եմ եղել մարդկանց` առանց նկարվելու ու նկարահանվելու... Եկեք ուղղակի միասին շնորհակալ լինենք գաղափարը կյանքի կոչողներին և հեռու մնանք սադրանքներից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել