IMG_0323Maxinfo.am-ը գրում է.

Հարցազրույց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

Եվրասիա, թե՞ Եվրոպա, ո՞ր ուղղությամբ պետք է ինտեգրվի Հայաստանը:

Երբ Հայաստանը ստացավ անկախություն` ընկավ շատ անորոշ դրության մեջ, որովհետև այն ժամանակ տպավորությունն այն էր, որ պետք է լինել կա´մ Եվրոպայի, կա´մ Ռուսաստանի հետ: Երկու կողմերն էլ ունեին և´ պլյուսներ, և´ մինուսներ: Հայաստանը սկսեց վարել այն քաղաքականությունը, որ հավասարապես կարողանա համագործակցել և´ Ռուսաստանի, և´ Եվրոպայի, և´ Միացյալ Նահանգների հետ: Սկզբում թվում էր անհնարին է, բայց պարզվեց, որ և´ մենք, և´ Ռուսաստանը առանց հայտարարելու, որ ուզում ենք դառնալ Եվրամիության անդամ, այնուամենայնիվ, երկուսս էլ գնում էինք դեպի Եվրամիության ինտեգրում: Դրա հետ միասին Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմանի ստրատեգիական համագործակցության պայմանագիր ստորագրեցին, հետո ՀԱՊԿ անվտանգության պայմանագիրը եղավ: Ոչ մի հակասություն չէր զգացվում, որովհետև հավասարաչափ գնում էինք դեպի Եվրոպա` արանքում ապահովելով ուրիշ հարաբերություն: Վերջերս մամուլից դատելով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հարցը դրված է կա´մ այս կողմ, կա´մ այն կողմ: Հարցն այդպես դրված չէ, բայց այդպիսի ձևակերպումները տալիս են հիմանականում քաղաքագետները, ոչ թե որոշում ընդունողները: Այս տարվա ընթացքում, նախորդ տարիների  հետ համեմատած, Հայատանի դիրքորոշման մեջ ոչ մի տարբերություն չի եղել: Մաքսային միություն մեզ չեն էլ հրավիրել, մեզ այդպիսի առաջարկ չկա, որովհետև բավական մեծ պրոբլեմների հետ է կապված: Այդ քաղաքական պրոբլեմների մեջ պետք է նշել, օրինակ Նազարբաևը կցանկանա՞, որ Հայաստանը լինի այդ միության մեջ, քանի որ դա կապված է նաև Ղարաբաղի հարցի հետ` Հայաստանը կմտնի Մաքսային միության մեջ Ղարաբաղով, թե՞ առանց Ղարաբաղի: Մաքսային միության հետ մենք ընդհանուր սահմաններ չունենք: Մեծ պրոբլեմ է առաջանում, մենք ունենք մեր վնասները, կորցնում ենք ազատ առևտրի հարաբերությունները Վրաստանի հետ և այլն: Ռուսաստանում ոչ թե որոշում ընդունողները, այլ, օրինակ, մեկնաբաններ Զատուլինը, Դուգինը ասում են, թե դուք Եվրոպայի հետ մի ինտեգրվեք, իսկ Եվրասիական ուղղությունը կարող է ստացվել, կարող է` ոչ: Պետք է ուշադրություն դարձնել ոչ թե մեկնաբանների խոսքերին, այլ նրանց, թե ովքեր են այդ որոշումները ընդունում: Հազար էջանոց փաստաթուղթ է, ոչ մեկս չի կարդացել: Հայաստանի նախագահի հայտարարությունում ասվում է, որ այնտեղ ոչ մի կետ չի հակասում մեր ստրատեգիական համագործակցությանը Ռուսաստանի հետ:

Արտաքին քաղաքական զարգացումներով պայմանավորված` ներքաղաքական լարվածություն կանխատեսո՞ւմ եք:

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը կողմ է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Եվրոպայի: Քանի որ այս պահին արհեստական է այդ հարցը, ես չեմ կարծում, որ Հայաստանի ներսում դա ներքին լարվածություն կառաջացնի: Սիրել կամ չսիրելու հարց չկա, հայերը վաղուց դուրս են եկել այդ վիճակից, իրենք ուզում են հաշվարկներով տեսնել`  որտեղ է ավելի ճիշտ: Ես կարծում եմ, եթե հարցը հասնի դրան, որ մենք երկընտրանքի առջև կանգնենք, այդ ժամանակ հաշվարկով հայերի մեծ մասը իրար հետ համամիտ կլինեն: Հանրային խորհրդի այս տարիների գործունեության արդյունքում ի՞նչ է փոխվել ՀՀ քաղաքացու կյանքում: Հանրային խորհուրդը լրացուցիչ օղակ ստեղծեց խնդիրներ լուծելու համար: Հանրային խորհուրդը հարցեր է բարձրացրել, եղել են ցույցեր այդ նույն հարցերի շուրջ, մենք հանդիպել և բազմաթիվ բանակցություններ ենք ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, երբեմն առանց մամուլի: Ստացվել է մի արդյունք, որի մեջ Հանրային խորհուրդն ունի իր դերը: Հանրային խորհուրդը լրացուցիչ գործիք, օղակ է հասարակության ձեռքում, որպեսզի հասարակությունը դեպի քաղաքացիական հասարակություն գնալու ճանապարհին օգտագործի այդ գործիքը: Մյուս կողմից էլ իշխանության ձեռքում դա մի գործիք է, որի միջոցով ավելի անմիջականորեն է հասկանում` ինչն է հուզում հասարակությանը: Եվ հետո Հանրային խորհրդում հավաքված են բավականին փորձառու մարդիկ, ովքեր ոչ թե ամբիցիաներ ունեն, այլ իրենց փորձով ու իմաստությամբ օգտակար են լինում իշխանությանը ճիշտ կողմնորոշելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել