Եթե իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերը, անհատներն ու «իրենց իշխանությանը այլընտրանք» համարողները համախմբվեն կամ գոնե համագործակցեն ու իրենց բոլոր կարողություններն ու ջանքերը ներդնեն փողոցային պայքար տանելու համար, ապա ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում իշխանական բուրգը լիովին կփլուզվի: 

1. Ոչ ոք չի ուզում ընդունել մյուսի լիդերությունը:
2. Որոշները առերևույթ են ընդդիմադիր, ու/կամ իրականում նրանց նպատակը իշխանափոխությունը չէ:
...
Թե չէ օրը 24 ժամ իշխանություններին ինչ ասես չեն ասում, ինչում ասես չեն մեղադրում, բայց հետո պարզվում ա` նույն էդ վերնախավին ոմանք «հարգանքով» են վերաբերվում, ոմանք ստեղ-ընդեղ են իրար հրավիրում, կաֆեներում ոմանց հետ նենց բաներ են քննարկում, ինչի մեջ առաջինը հենց իրանց էլ մեղադրում են/էին... «ռահվիրա», «զորավար», կամ էլ ապշած հայտարարում են` «ես ո՞նց կարող եմ ընդդիմադիր լինել»... 
Հետո էլ իրենց ասածների ձեռը կրակն են ընկնում ու սկսում են «բացատրություններ» տալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել