Փաստորեն ստացվում է, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը ավելի լուրջ հարցեր է լուծում, քան ամբողջ ընդդիմությունը միասին վերցրած: Ողջունելի էր ակտիվիստների պահանջը, մարդիկ կտրուկ պահանջ ներկայացրեցին և հասան իրենց նպատակին, սակայն նրանց հետագա քայլերը արդեն տարօրինակ են, արդեն նրանց պահանջների մեջ լուրջ հարցադրումներ չես տեսնում, և հասկանալի է, որ նրանց հրահրում են այլ քաղաքական ուժեր այլ նպատակների համար, կամ քաղաքական դեմքեր, որոնք նեղված են քաղաքապետարանից, իսկ մյուս տարբերակով, որ երիտասարդները ոգևորված են իրենց հաղթանակով և իներցիայով շարժվում են առաջ, ավելի անլուրջ է: Ի տարբերություն քաղաքական շատ պաշտոնյաների` Տարոն Մարգարյանը այն քիչ պաշտոնյաներից էր, որ հաշվի նստեցին հանրային կարծիքի հետ, սրանով հերթական անգամ ապացուցեց, որ նա հաշվի է առնում իր քաղաքացիների կարծիքը, ինչը ողջունելի է: Նա այն քիչ քաղաքական գործիչներից է, որ քիչ խոսում են և շատ գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել