
Lragir.am-ը գրում է.
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եւ ԱՄՆ բեռների փոխադրման հարցերով հրամանատար գեներալ Ուիլյամ Ֆրեյզերը Թբիլիսիում քննարկել են Աֆղանստանից կենդանի ուժի եւ տեխնիկայի դուրս բերման այլընտրանքային ուղիները:
Հանդիպման ընթացքում Ալասանիան ասել է, որ Վրաստանը պատրաստ է կոալիցիոն ուժերին իր տարածքը տրամադրել: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Տեխնիկայի դուրս բերման այլընտրանքային ուղիներից մեկը Վրաստանն է: Մեր երկիրը լավ ենթակառուցվածքներ է առաջարկում, որոնք ամերիկացի գործընկերները կարող են օգտագործել»,- ասել է նա:
Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը հասնում է 63 հազարի: Մինչեւ 2014 թվականի փետրվարն այդ թիվը կնվազի մինչեւ 34 հազար: Արտասահմանյան զորքերն ամբողջությամբ պետք է լքեն Աֆղանստանը մինչեւ 2015 թվականի մարտը: