
![]() |
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Դե ինչ, հետխորհրդային պետությունների մտածելակերպն իր խոսքն ասում է... «Նոր ալիք» մրցույթում փաստորեն Տոտո Կուտունյոն խանգարում էր, խանգարում էր վրացիներին՝ հանձինս Մելաձե եղբայրների, խանգարում էր ձևավորված, տարիներ ի վեր նույն կազմով գործող ռուսական շոուբիզնեսի միասնական, թայֆայի նմանվող ժյուրիի մեծապետական, ինչո՞ւ չէ նաև կամայական հաշվարկներին ու պայմանավորվածություններին...
Ինչևէ, ըստ լուրերի` նա այլևս ժյուրիի կազմում չէ, ինչ հերյուրանք ասես տարածեցին նրա վերաբերյալ... Դե բնական է, «սպիտակ ագռավը» չի նայվի «սև ագռավների» կազմում... Ինձ թվում է` նրանք արդեն նախապես որոշել են, թե ով պետք է հաղթի...
Այնուամենայնիվ, մեր Մաշային հաջողություններ մաղթենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/343570382440286?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել