Tert.am-ը գրում է.

Պատմական Ոստան գավառի տարածքում գտնվող Սուրբ Թովմասի վանքը ճակատագրի քմահաճույքին է հանձնվել և գանձ որոնողների փորած փոսերի արդյունքում այն այժմ փլուզման վտանգի առաջ է. գրում է Hye Tert-ը։

Վանի «Յուզունջու յըլ» համալսարանից արվեստաբան Մեսութ Գյուլը հայտարարել է, որ իսլամական հուշարձաններն արժևորելուց բացի հայկական հուշարձաններին էլ ուշադրություն դարձնել է պետք։


Մինչև 8-րդ դարը Ռշտունիների իշխանական տոհմին պատկանող, իսկ ավելի ուշ Արծրունիների իշխանությանը հանձնված Ոստան գավառում գտնվող Սուրբ Թովմասի վանքը անտեր է մնացել և հայտնվել փլուզման եզրին։

Գանձ որոնողները տարբեր հատվածներում փոսեր են փորել, ինչի հետևանքով վանքն էական վնաս է կրել և այժմ վերակառուցման կարիք ունի։


Պատմագիր Թովմա Արծրունու վկայությամբ՝ Գագիկ արքայի կողմից 10-11 դարերում կառուցված վանքը մինչ այժմ  Թուրքիայի տուրիզմի վարչության կողմից պաշտպանության տակ չի առնվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել