
Lragir.am-ը գրում է.
Երեւանի քաղաքապետարանի առջեւ շարունակվում է անժամկետ նստացույցը: Պահանջը՝ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւան տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին: Ակտիվիստները նշում են, որ պատրաստ են 24 ժամ գիշեր ու ցերեկ մնալ այնտեղ՝ մինչեւ իրենց պահանջները չբավարարվեն: Նրանք պահանջում են, որ պետք է չեղյալ արվի տրանսպորտի թանկացման մասին ապօրինի որոշումը եւ ոչ թե կասեցվի:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/86099
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել