Հավի բդերից մինչև միասեռականությունIrates.am-ը գրում է.

Մայրաքաղաքի փողոցներում եվրոպական ինչ-որ հեղինակավոր կազմակերպություն ակտիվ հարցումներ է անցկացնում քաղաքացիների շրջանում` պարզելու` ուրա՞խ են արդյոք հայաստանցիները եվրոպական արժեքները Հայաստան ներմուծելու համար: Հարցումն ինքնին զարմանալի չէր, քանի որ թափանցիկ և միանգամայն արդեն իսկ շոշափելի էին դրա նպատակները, այն է` տնտղել հայ մարդու դիրքորոշումը, զգոնությունը, ազգային ինքնագիտակցությունը` նրան հնարավորինս արագ ու հեշտությամբ կուլ տալու, ազգային նկարագիրը ոչնչացնելու և գլոբալիզացիա կոչվող չարորակ գոյացության մեթաստազների տարածման ուղղություններն իրենց համար առավել հստակեցնելու, այսպես կոչված, հոգևոր համահարթեցման «ճանապարհային քարտեզը» գծելու համար:

Թող թույլ տրվի հարցումին պատասխանել հարցով: Այդ ո՞ր եվրոպական արժեքն է, որ ուսանելի պետք է լինի մեզ համար, և ո՞վ է ասել, թե նրանց «արժեքները» արժեք են նաև հայ ժողովրդի համար: Վերջապես, ի՞նչ են քարոզում եվրոպական կինոն, գրականությունը (նկատի չունենք համաշխարհային գլուխգործոցները), արվեստը, գաղափարախոսությունն ու քաղաքականությունն ընդհանրապես։ Համատարած պրիմիտիվիզմ, բարոյական արժեքների ոչնչացում, հայհոյանքի ու գռեհկության ներմուծում կինոարվեստ, ավերված ընտանեկան հարաբերություններ, միասեռականության շեփորահարում հնարավոր և անհնար բոլոր միջոցներով, շիզոֆրենիայի հասնող երաժշտություն և ծամածռություն հիշեցնող պարեր, արհեստածին վիրուսներ (թռչնագրիպ կամ խոզագրիպ), ամուլ սերմացուներ, բազմաթիվ աղանդների միջոցով հոգեորսության գիլիոտին, թմրամոլություն (եվրոպական մի քանի երկրներում օրենքով թույլատրվում են որոշ թմրամիջոցների վաճառքն ու օգտագործումը, և դրա արձագանքներն այսօր հասել են մեր հարևան Վրաստան), թեստային ռոբոտացված հիշողության նախավարժանքով պայմանավորված մակերեսային կրթություն, հորմոնացված, արհեստական սնունդ, թվացյալ բարեգթությամբ ու հայ ընտանիքի ապագայով «մտահոգված» ընտանիքի պլանավորման ակցիաներ (անկանխատեսելի հետևանքներ խոստացող հորմոնային պրեպարատների անվճար տրամադրում երիտասարդ, սերնդաստեղծ, վերարտադրողական տարիքի ամուսնական զույգերին)։ Ասել է թե` իրական սպառնալիք թե՛ հայոց բանակի թվաքանակին, թե՛ առհասարակ Հայաստանի բնակչության թվին: Ահա եվրոպական արժեքների և դրանց հետևանքների խիստ սահմանափակ թվարկումը, ինչի վերաբերյալ հարցում անողներն ակնկալում են լսել խելահեղ ծափահարություններ և տեսնել խեղճությամբ ու շնորհակալությամբ լղոզված ցանկալի ժպիտներ. չէ՞ որ բազմաթիվ դրամաշնորհներն ու տարաբնույթ վարկերը հենց այնպես չեն հոսել մեր երկիր:

Վերջին տասնամյակներին գահավիժող արագությամբ փորձեր են արվում ջնջելու ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը, ավանդույթները, ծեսերը: Կատարվում է ազգերի ուղեղների լվացում, համահարթեցում, և այդ ամենն իրականացվում է առաջին հայացքից շատ անմեղ, բարոյական, մարդասիրական, ճռճռան անվանումների ու կարգախոսների անվան տակ: Ահա դրանցից մի քանիսը` մոլորակի մարդ (ոչ թե տվյալ երկրի), համաշխարհային կրոն (ոչ թե կոնկրետ կրոն), սեռի ընտրության ազատություն (այսինքն` զորակոչային տարիքի երիտասարդը կարող է հայտարարել, որ ինքն իրեն կին է զգում, և հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից, դե իսկ պատերազմող երկրի քաղաքացու պարագայում` մեկնաբանություններն ավելորդ են), խղճի ազատություն (Հայաստանի Հանրապետության կառավարությունը հլու-հնազանդ հազարավոր եվրոներ է վճարում նույն եվրոպական արժեքները դավանող Եվրադատարանի` Եհովայի վկաներին զինվորական ծառայությունից ազատելու վճիռների արդյունքում), մարդու իրավունքներ, մշակութային բազմազանություն, երեխաների իրավունքներ, կանանց իրավունքներ և այլն, և այլն: Այս ամենը միայն արտաքնապես է անմեղ ու անվտանգ թվում, այնինչ իր խորքում բազմաթիվ խութեր ունի` ուղղված ընդհանրապես ազգերի, մասնավորապես հայ ժողովրդի վերացման հայտնի ծրագրի իրականացմանը` Հայաստանն առանց հայերի: 
Մի՞թե «մարդու իրավունքների» արգասիքը չէ այսօր Հայաստանում աննախադեպ թափ առած միասեռականություն (Եվրախորհուրդը դա դիտարկում է խոսքի ազատության հարթության վրա) կոչված աղետը: Գուցե սրա հիմքերը դրվել են մեր ապրած մութ ու ցուրտ, կիսաքաղց տարիների՞ն: Բոլորս ենք հիշում խանութների դատարկ ցուցափեղկերում հայտնված չտեսնված չափերի հավի տռզած ազդրամսերը (բդերը), որոնք նույնիսկ մսի հեռավոր համ չունեին:

Ի թիվս այդ հորմոնացված հավի բդերի, մենք ազգովին շնորհակալությամբ ու երախտագիտության անկեղծ զգացումով օգտվում էինք նաև անհասկանալի ծագմամբ ու զզվելի համի կաթի փոշուց, լոբուց, ժամկետանց ձեթից, ԴԴՏ-ով ախտահանված որդնած իտալական ալյուրով թխված հացից, թուրքական քաղցրավենիքից և առողջության համար վտանգավոր այլ սննդամթերքներից: Այս ամենը մարդասիրական օգնության անվան տակ սիրով հրամցվում էր շրջափակման մեջ հայտնված հայ ժողովրդին` իրականում աննկատ ձևափոխելով մեր գենետիկ տեսակը: Չէ՞ որ այսօրվա երիտասարդի օրգանիզմը այն դժվար տարիներին դեռևս ձևավորման, հորմոնալ զարգացման շրջանն ապրող երեխայի փխրուն օրգանիզմ էր, և կատարվեց այն, ինչ կատարվեց: Այսօր Հայաստանում արձանագրվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների (թե՛ տղաների, թե՛ աղջիկների շրջանում) և «անպտուղ» ախտորոշում ունեցողների մեծ թվաքանակ: Վտանգված է ազգի վերարտադրողական ունակությունը:

Սա համազգային աղետ է և թափանցել է հասարակության բոլոր շերտերը: Դեռևս անցյալ տարի համացանցում տարածվեց իրավապահ մարմիններին ուղղված Երևանի միասեռականների բաց նամակը` կապված փողոցներից իրենց վտարելու փորձի հետ: Նրանք սպառնում էին տարածել տեսանյութ իշխանական շրջանակներից իրենց նմանների, նաև իրենց ծառայություններից օգտվողների մասին, եթե փորձ արվեր իրենց նեղացնել և հեռացնել քաղաքապետարանին հարակից այգու տարածքից: Գիտե՞ք ինչպես ավարտվեց այս պատմությունը։ Չհրապարակվեց որևէ հերքում, և, մեղմ ասած, «կապույտներն» այսօր էլ շարունակում են իրենց գունավոր գործունեությունն արդեն ազատ ու անկաշկանդ, ինչպես ընդունված է ասել` բարձր հովանու ներքո: 
Այլասերման գործընթացը մեզանում շարունակվում է: Մասնագետները վկայում են, որ գենետիկ փոփոխության են ենթարկվել նաև բանջարեղենը, միրգը, հացամթերքը, կաթնամթերքը: Մի՞թե այս ամենը պատահականություն է: Դրան նպաստել են անհասկանալի ծագմամբ ու որակի, այդպես էլ բերք չտված սերմացուները, որոնք ոչ միայն պատուհաս էին դարձել հայ գյուղացու գլխին, այլև հայտնի չէ` իրենց ամլության հետ ինչպիսի վարակ ներմուծեցին մեր դաշտերի, մեր երկրի ընդերքի մեջ: Մի բան ակնհայտ է, որ արդեն հուշ են դարձել մեր հայկական համով-հոտով լոլիկը, վարունգը, ձմերուկը և մյուս բանջարաբոստանային կուլտուրաները: Ոչ մի բանի մեջ այլևս համ չկա:

Այս շարքից է նաև օտար ցեղատեսակի ցլերով տեղական կովերին բեղմնավորելու ծրագիրը, և այսօր ի՞նչ իմանաս` ինչպիսի կաթ ու մածուն են ուտում իմ, քո, մեր երեխաները: Հնարավոր է` վտանգված է նաև աճող սերնդի առողջությունը:
«Եվրոպական արժեքների» շարքից է ամպագոռգոռ անվանում ունեցող «Պայքար կանանց բռնության դեմ» արհեստածին շարժումը: Մի հարցնող լինի` ա՛յ եվրոպական արժեք, դարեր շարունակ հայ մարդու օջախը, հայկական ընտանիքը կանգուն է եղել բոլոր ժամանակներում, բոլոր իշխողների, պետության առկայության և դրա բացակայության պայմաններում և երբևէ կարիք չի եղել որևէ ֆրեյդական կամ քարնեգիական տեսությունների կամ այլ ուղեցույցի: Հայ ընտանիքը մշտապես աչքի է ընկել իր ամրությամբ, հարազատական ու արյունակցական ամուր կապերով, մեծերին հարգելու և երեխաներին պաշտելու առանձնահատկությամբ: Հայոց օջախներում նույնիսկ տղամարդկանց բացակայության (պանդխտություն, պատերազմներ) դեպքում ընտանիքը մնացել է կանգուն, նրա անդամներից յուրաքանչյուրն իմացել է իր տեղն ու դերը, իր պարտականությունը: Հայ հասարակության մեջ մշտապես եղել է կնոջ, մոր մեծարանք: Հայ առաքելական եկեղեցին կարճ ու հստակ է ձևակերպել ընտանիքի ամրության մեր բանաձևը. տղամարդուն տեր լինել, իսկ կնոջը` հնազանդ:

Պարզապես ծտի խելքի չափ խելք պետք է ունենալ հասկանալու համար այդ բանաձևի խորքը, որ այդ երկու պատգամներն են, իրոք, ընտանիքի ամրության գրավականը` տղամարդուն` տեր լինել, այսինքն` լինել ընտանիքի նյութական, ֆիզիկական ապահովության, ցեղը շարունակողի, բարեկեցության, պատվի ու հարգանքի երաշխավորն ու պատասխանատուն, իսկ կնոջը` հնազանդ (ժամանակակից պատկերացումներով` պարզապես խելամիտ), օջախի ջերմությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը պահպանողը: Մի՞թե այս երկու տարողունակ արժեքները չեն ամենադժվարը ընտանիքը կանգուն պահելու համար: ՈՒրեմն բռնությունները պետք է փնտրել ագրեսիա, անբարոյականություն, խաթարված ընտանեկան ու միջանձնային հարաբերություններ քարոզող այլ հասարակություններում: (Այնուամենայնիվ, պատահող բռնության դրսևորումների դեպքում, ինչպես բոլոր երկրներում, մեզանում ևս կան համապատասխան մարմիններ):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել