վաղուց էի ուզում գրել հունական ճգնաժամի մասին... դա ընդհանրպես կապ չունի ֆինանսների հետ... տեղի ունեցածը հունական պռոեկտի վերջնական կործանման սկիզբն է... ընկել են կաթոլիկ-բողոքական կոնսենսուսի թակարդը...

ըստ էության եվրոմիությունը դա հենց կաթոլիկ-բողոքական մշակութային կոնսենսուսի վրա կառուցված մոդեռնի քաղաքական իրագործումն է... ու ի՞նչ դերում կարող է հայտնվել ուղղափառ Հունաստանը... միմիայն քիսաչու... տուրիզմ, ապելսին, աֆիցանտ...

ես գործի բերումով կարող եմ համեմատել թուրք և հույն համալսարանները և երիտասարդ գիտնականներին... սարեր ձորեր... ասեմ` հույներն են ձորերում... իսկ մի 20-30 տարի առաջ համոզված եմ պատկերը հակառակն էր

եվրոմիության մեջ հույները ասոցիացվում են Հերակլեսի-Զևսի մեկ-մեկ էլ Հոմերոսի հետ... ուղղափառ մշակույթը փակագծերից դուրս են բերել... դեպի եվրո-աղբարկղ... 

որպես ապացույց նայեք այս հոլովակը... սա շեդևռա...


նույնը սպասում ա ցանկացած ոչ կաթոլիկ կամ բողոքական ազգի որը կմտնի եվրոմիություն... չնայած մերձբալթյան երկրների օրինակը ցույց ա տալիս որ դա էլ կարող է չօգնել

ընդհանրապես վերջին 200 տարում եղել են 3 հետաքրքիր պռոեկտ` հունկան, հայկական և հրեական

բոլոր 3ն էլ, ամեն մեկը յուրովի, ընկել են փակուղի... բայց մերը մյուս 2սից տարբերվում ա նրանով, որ ինչքան էլ զարմանալի հնչի, ամենահուսալին մեր վիճակն է...

հույները աշխարհին այնքան մեծ ժառանգություն են թողել, որ այդ բեռը նրանց չի թողնի նոր մեծ գաղափարով վառվել... և դա զարմանալի չի

հրեաների վիճակը ծանրանում է նրանով, որ առանց նոր արժեքների ու գաղափարախոսության միանգամից շատ առաջ գնացին, անցան Ռուբիկոնը սիմոնվրացյանների առաջնորդությամբ, ու հիմա ջոկել են, որ էլ դրական էներգիա չկա... այ եթե կիբուցների շարժման էներգիան չկորցնեին հնարավոր է հիմա նոր հասարակարգ ունենային

մեր մոտ ամեն ինչ դեռևս կիսատ-պռատ է, ոչ մի բան ձևակերպված չի, բառադի վիճակ է, դեռ ոչ մի Ռուբիկոն չենք անցել... ու հիմա պետք ա հայտնվի նոր Մեսրոպ Մաշտոցը, որը կբերի նոր <<ազգային տեխնոլոգիա>> և կսկսի վառել <<հեթանոսական մեհյանները>>... եթե համարենք որ սոցիալիստական գաղափարախոսությունը դա հենց էն նոր խոսքն է (չեմ պնդում, բայց ինչի չէ), ապա Մյասնիկյանը դա Գրիգոր Լուսավորիչն է ու հիմա Մեսրոպ Մաշտոցի գալու ժամանակն է 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել