Թթու բալն օգտակար է սրտի խնդիր ունեցող մարդկանց համարDoctor.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ թթու բալը չափազանց օգտակար է սրտի խնդիր ունեցող մարդկանց համար:

Թթու բալն ունի հրաշալի հակաբորբոքային ազդեցություն: Այն սիրտանոթային համակարգի աշխատանքի վրա թողնում է ճիշտ նույնպիսի ազդեցություն, ինչ դեղորայքը: Ավելին, թթու բալի կանոնավոր օգտագործումը պակասեցնում է կաթվածի զարգացման վտանգը:

Գիտնականները թեստավորել են  "Մոնմորանսի" տեսակի  բալը, որն աճում է ԱՄՆ-ում: Պարզվել է, որ կարմիր հատապտուղներն օրգանիզմի հյուսվածքներում ակտիվացնում են PPAR իզոֆորմները: Այդ ընկալիչները կարգավորող գեները մասնակցում են գլյուկոզայի  և ճարպի փոխանակությանը և կարող են օգնել կրճատել սրտի և անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Բժիշկները դեղորայքային բուժում անցնող սրտի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ մտցնել թթու բալ: Այդ դեպքում բուժումը զգալիորեն հաջող կանցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել