1in.am-ը գրում է.
Սալվադորի բնակչուհին, ով դադարեցրել է հղիությունն ուշ ժամկետում, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման : Այդ մասին հաղորդել են լատինամերիկյան լրատվամիջոցները:
Ըստ դատարանի որոշման՝ 31-ամյա կինը դատապարտվել է սպանության համար մեղմացուցիչ հանգամանքներում, քանի որ հղիությունն այդ պահին արդեն ավելի քան ութ ամսվա է եղել։
Գործի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որր ոստիկանությունում կնոջ դեմ բողոքել են հիվանդանոցի բժիշկները, ուր նա դիմել է վաղաժամ ծննդաբերության իրականացումից և նորածնի մահից հետո: Մի շարք նշաններից բժիշկները հասկացել են, որ խոսքը հղիության ընդհատման մասին է եղել:
Սալվադորը Լատինական Ամերիկայի այն երկրներից է, որտեղ հղիության դադարեցումը լիովին արգելված է: Այդ երկրների թվում են Չիլին, Սուրինամը, Հայիթին, Հոնդուրասը, Նիկարագուան և Դոմինիկյան Հանրապետությունը: Աբորտը թույլատրված է միայն Կուբայում, Գայանայում, Պուերտո-Ռիկոյում և Մեքսիկայի մայրաքաղաքում: