
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հաղթանակ գյուղը վերջին օրերին հայտնվել է «մութ ու ցուրտ» տարիներում։ Կոյուղի չունեցող, աղբահանության խնդիր ունեցող այս «գեոտարածքում» 3 օր է՝ գրեթե լույս չկա. անվերջ վթարներ են։ Ըստ սպառողի հետ կնքված պայմանագրի, եթե 4 ժամվա ընթացքում «Էլցանցեր» ընկերությունը չի վերականգնում վթարը, պարտավոր է փոխհատուցել սպառողի «կորուստները»։
Չե՞ք վախենում, որ «Չենք վճարելու» ակցիա կազմակերպվի նաև ՀԷՑ-երի դեմ. սակագինը նոր է թանկացել, բայց սպասարկումը բանի նման չէ՝ հարցրինք «Հայաստանի էլցանցեր» ընկերության արևմտյան մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանին։ «Ոչ։ Իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով, մենք էլ փորձում ենք հնարավորինս փոխհատուցել սպառողի կրած վնասները, անցած ամիսներին որոշ տեղեր, օրինակ, լիովին փոխհատուցել ենք»»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: