Երևան, Հայաստան
30° Ց: 37°   Գ: 21°
27.07.2013  06:24

Տորթ Էսկիմո. Բարի լույս

BlogNews

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Խմորի համար /սովորական կակաոով բիսկվիթ է/
3ձու
1 բաժակ շաքարավազ
1.5 բաժակ մածուն
1 թեյի գդալ սոդա
3 ճաշի գդալ կակաո
50 գրամ կարագ կամ բուսայուղ
2-2.5 բաժակ ալյուր

Կրեմ
3 ձվի դեղնուց
1 բաժակ կաթ
1բաժակ շաքարավազ
1 ճաշի գդալ ալյուր կամ օսլա
150 գրամ կարագ
1 պտղունց վանիլին

Ջնարակ /глазурь/
1 մաքուր շոկոլադ
1ճաշի գդալ կակաո
0.4 բաժակ կաթ
50 գրամ կարագ

1. Առաջին հերթին պատրաստում ենք բիսկվիթը: /Ես այն պատրաստեցի մեկ ձվով ու կրեմի սպիտակուցներով, դուք էլ կարող եք այդպես պատրաստել /Եթե ուզում եք պատրաստել ջեռոցների ստանդարտ թավայի մեջ, ապա պետք է կրկնակի չափով պատրաստեք/: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք, մածունի մեջ լցնելով սոդան` ավելացնում ենք մասսային, այնուհետև կակաոն, բուսայուղը կամ կարագը ու ալյուրը, մասսան պետք է լինի թթվասերից միփոքր թանձր:

2. Յուղում կամ ձեթում եք թխվելիք թավան կամ յուղաթուղթը և խմորի զանգվածը լցնում մեջը: Թխեք 180-200 աստիճան տաքությամբ ջեռոցում մոտ 30 րոպե:

3. Բիսկվիթը երբ ուռչում է, լուցկու կամ ատամի մաքրիչի միջոցով ստուգեք, եթե այն բոլոր կողմերից եփված է, հանեք ջեռոցից և առանձնացրեք թավայից քանի դեռ չի սառչել, եթե յուղաթղթի վրա եք եփել, ուրեմն արագ տաք վիճակում պոկեք թուղթը և դրեք մի կողմ խմորը սառչի:
4. Կրեմի պատրաստման համար շաքարավազն ու ձվի դեղնուցները լավ հարում ենք, ավելացնում ալյուրը, նորից հարում, այնուհետև ավելացնում ենք կաթը, միատարր զանգված ստանալով` այն լցնում ենք հաստ հատակով կաթսայի կամ թավայի մեջ ու ցածր կրակի վրա դնում: Կրակին անընդհատ խառնում ենք, մինչև եռալը, այն պնդանալու է և բլբլթա, այդ ժամանակ հեռացնում ենք կրակից և թողնում սառչի:

5. Երբ սառում է եփված կրեմի զանգվածը, կարագը թասի մեջ լավ հարում եք և գդալ առ գդալ ավելացնում եփվածը, վերջում ավելացրեք վանիլինը:

6. Ամբողջ կրեմը հաստ շերտով /մոտ 0.5 սմ/ քսեք մեր սառած բիսկվիթի շերտի վրա, հարթ լինելու համար վերցրեք երկար դանակ և հակառակ կողմով հարթացրեք կրեմը:

7. Ջնարակի /глазурь/ պատրաստման շատ եղանակներ կան տարբեր համերով, սակայն այս մեկը հիշեցնում է հենց էսկիմո պաղպաղակի շոկոլադե ջնարակի համը: Կաթը լցնում եք հաստ հատակով տարայի մեջ ու ավելացնում կտորների բաժանած շոկոլադը: Շոկոլադի հալչելուց ավելացրեք կակաոն ու կարագը ու լավ հարեք մինչ եռալը, հենց եռա վերցրեք կրակից ու թողեք սառչի:

8. Երբ մեր ջնարակը սառչում է այնքան, որ մատով հպվելուց շատ աննշան գոլ լինի ու դեռ հասցրած չլինի պնդանալ, լցնում ենք մեր հարթ քսած կրեմի վրա ու զգուշությամբ տարածում ողջ տորթի վրա:

Վայելեք...

Դիտվել է 7596 անգամ


Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511