
1in.am-ը գրում է.
Եթե քեզ հետ այնպիսի բան է տեղի ունեցել, ինչպիսին սիրելից բաժանումն է, ապա դու կսկսես տխրել: Անկասկած, եթե մարդը իրականում քեզ համար թանկ էր, ապա դա տեղի կունենա: Բայց հարկավոր է հավաքվել ու շարունակել ապրել: Առաջին հերթին հարկավոր է ազատվել այն ամենից, ինչը քեզ կհիշեցնի նրա մասին: Մի կողմ դնել նրա բոլոր լուսանկարները, նվերները, ազատվել նրա իրերից: Փոխիր քո ոճը: Զգեստապահարանի հետ մեկտեղ փոխիր նաև քեզ շրջապատող ամեն ինչ: Մեկնիր քաղաքից դուրս, հանգստյան տուն, ընկերուհիների հետ ակումբ գնա:
Եվ ամենագլխավորը՝ շարունակիր ապրել, շփվել ընկերների հետ, կինո հաճախել: Միշտ հիշիր, որ քեզ համար ամենակարևոր մարդն ինքդ ես: Հավատա ինքդ քեզ, հավատա ուժերիդ և շուտով քեզ շատ լավ կզգաս:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_202097.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել