Ladynews.am-ը գրում.

Այժմ ևս մեկ հիմնավոր պատճառ կա` պատահական սեքսից հրաժարվելու: Նոր արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պատահական սեքսը կարող է սթրեսի հիմք հադիսանալ:

Փորձագետները պարզել են, որ անհանգստություն, սթրեսային վիճակներ ավելի շատ նկատվել են այն անձանց մոտ, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել մարդկանց հետ, որոնց ճանաչել են ընդամենը մեկ շաբաթ:

Հետազոտությանը մասնակցել է 3900 հետերոսեքսուալ ուսանող: Հարցվածների 11 տոկոսը, որոնց մեծ մասը տղամարդիկ էին, պատասխանել են, որ ունեցել են պատահական սեքս: Նշված խմբի և´ կանայք, և´ տղամարդիկ հայտարարել են, որ այդ սեռական ակտից հետո զգում են անհանգստություն և սթրեսային վիճակներ: Կալիֆորնիայի գիտնականները, ովքեր անցկացրել են հետազոտությունը, նշում են, որ անմիջական կապը պատահական սեքսի և մարդու հոգեբանական առողջության միջև նկատելի է: Նրանք նաև արձանագրել են, որ կանայք ավելի բացասաբար են վերաբերում պատահական սեքսին, քան տղամարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել