Դիմացինի վարքի ու արժեքայինի փոփոխություն հասնելու ձևերի ու միջոցների հարցում տարբեր կարծիքներ կան: 
Երեխայի դեպքում մանկավարժությունն առավել կարևոր է համարում դրական օրինակը, հետևողական համառ խրախուսանքը, նույնիսկ երբ երեխան քառակուսի գլխով է ու դաշնամուր ուտող: 
Այլ է հանրության դեպքում: Այն արդեն հասուն է իր կազմով, ձևավորված սկզբունքերի ու արժեքների տեր: 
Ի՞նչ մեթոդներով է պետք նրան նորը մատուցել- խրախուսելո՞վ, ոնց երեխային, թե՞ հակառակը, նրա բացերը մատնացույց անելով, այսպես ասած` «աշքը կոխելով»:  
Եվ դեռ խնդիր է, թե արդյոք իմաստալից է հանրությանը իրեն անհայտ նոր գիտելիքների ու սկզբունքների մատուցումը: Մի՞գուցե ինքն իրեն կզարգանա, կհասկանա, կիմանա և կանի այն, ինչ անհրաժեշտ է տվյալ պահին: 
Ես բացերը մատնացույց անելու ու «աշքը կոխելու» կողմնակիցն եմ, որովհետև մարդկությունը առաջ է գնում իրարից սովորելով: 
Եվ եթե տվյալ լոկալ հանրության մեջ մի քանի թալանչի- հանցագործներ ու մուղամբազներ զուտ իրենց շահից ելնելով սահմանափակում են նորի մուտքը` կտրելով ինֆորմացիոն ուղիներն ու իրենցը քարոզելով, ապա ես էլ իմ իմացածն եմ փորձում մատուցել, բայց ոչ թե գովաբանելով ինչպես երեխային, այլ մատնացույց անելով ահռելի վիհը, որը կա արտաքին, արդեն իսկ այդ փուլերը հաղթահարած աշխարհի և լոկալ արժեքայինի միջև: 
Ինչո՞ւ եմ հենց այդ ոճով անում: Որովհետև մենք դարեր շարունակ հնարավորություն ենք ունեցել առնչվել արտաքին աշխարհի հետ, բայց զարմանալիորեն չենք վերցրել այն, ինչ մեզ իրոք պետք էր:
Ինչո՞ւմն է բանը: Ինչո՞ւ չենք ընկալել: Ես ունեմ իմ սուբյեկտիվ պատասխանն այս հարցին: Ուրիշներն իրենցն ունեն: 
Ես կոչ կանեի, որպեսզի ոչ մեկն անձնապես իր վրա չվերցնի իմ կամ մյուսների այս «աչք կոխելը»- որպես անձնական կոնկրետ վերաբերմունք: 
Ես բազմիցս նշել եմ, որ իրավունք ունեմ կոնկրետ քննադատելու հանրային դեմքերին, բայց ոչ մասնավոր անձին: Եվ եթե երբեմն ես աղոտ ակնարկներ եմ անում ընդհանուր անհաղորդության, ոչ ընկալունակության մասին, դա երբեք կոնկրետ անձի չի վերաբերում, այլ ընդհանուր գնահատական է: 
Բացի այդ` ես մասնագետ չեմ հանրություն ու մարդ փոխելու կամ կրթելու և չգիտեմ էլ, թե այդպիսի մեկը կա: 
Խնդիրը ֆեյսբուքյան բաց հրապարակներում իրար նորություններ մատուցելն է, թեկուզ և «աշքը կոխելով»:
Արեք սթից ու ամբիցիոզ պատճառներով իրարից չնեղանանք ու գործ անենք, իրար խելք հասկացնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել