Կարգին Հայկո. «Կոչ եմ անում պարոն Սահակյանին ու մյուսներին, որ հետևեն թե ո՞ւր են գնում պետության փողերը»Aravot.am-ը գրում է.

Azatutyun.am․ Ազատություն ТV-ի ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրերն էին Բարեւ Երեւան խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը եւ դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն): Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ ընթերցելով ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, ապշել է: «Մի՞թե քաղաքապետը չգիտի, որ օբյեկտիվ հիմնավորված առաջարկների դեպքում կարելի է բարձրացնել սակագինը, մի՞թե նա օրենքները չի կարդում», – ասաց Ստյոպա Սաֆարյանն ու հավելեց․ - «Ի՞նչ է նշանակում, որ ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունները վարկեր ունեն: Իսկ ո՞վ է մտածում, որ որևէ քաղաքացի վարկի տակ է և չի կարողանում վճարել»: Ֆեյսբուքյան ասուլիսի երկրորդ հատվածի հյուրը՝ դերասան Հայկ Մարությանը (կարգին Հայկոն), առաջիններից մեկն էր, ով «Ազատ մեքենա» ակցիայի շրջանակներում սկսել էր քաղաքի տարբեր մասերից ուղևորներ փոխադրել սեփական մեքենայով: Պատասխանելով օգտատերերի հարցերին, թե ինչու և ինչպե՞ս որոշեց մասնակցել այդ ակցիային, Մարությանն ասաց, որ իր պարտքն էր համարել մասնակցել ու օգնել այն մարդկանց, որոնց համար 50 դրամն իսկապես էական նշանակություն ունի: «Իրոք սա էն վերջին կոպեկներն էր մարդկանց, որ չէին տեղավորվում: Քաղաքապետարանն ասում է՝ բարձրացնում ենք գները, որ լուծենք որակի հարցը: Կներեք, բայց մենք պետք է տեսնենք ինչի համար ենք վճարում: Իսկ այդպես ավանսով․․․ գուցե չտեսնե՞նք», – ասաց դերասանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե միանալու արդյոք քաղաքապետարանի բակում նստացույց հայտարարած երիտասարդներին, Մարությանը պատասխանեց, որ նրանց գրեթե բոլոր պահանջների հետ համաձայն է, բայց չի ցանկանում, որ իր պայքարը քաղաքականացվի, նա քաղաքական որոշակի ենթատեքստ է տեսնում՝ հենց քաղաքապետի հրաժարականի պահանջի հետ կապված: Ըստ նրա՝ ակցիային միացածների շարքում կային նաև Հանրապետական կուսակցության անդամներ: Դերասանի խոսքով՝ եղել են մարդիկ, ովքեր իրեն խորհուրդ են տվել չմասնակցել այս ակցիային: 

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել