
Aravot.am-ը գրում է.
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը օրերս հրավիրած ասուլիսում «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության մասին խոսելիս՝ մեղադրեց այն ուժերին, որոնք ակցիայի կողքին են կանգնում եւ սիրաշահում ժողովրդին: Նա կոչ արեց, որ սիրաշահելու փոխարեն ժողովրդին սիրել է պետք: Aravot.am-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ Ձեր սերը ժողովրդի հանդեպ ինչպե՞ս է արտահայտվում: Նա ի պատասխան՝ նետեց. «Քո՞ ինչ գործ: Հիմա կարո՞ղ է իմ անձնական երեւույթների մեջ մտնես: Արյանս մեջ է: Հենց որ կհիվանդանաս…բան, մի փոքր արյունիցս կդնենք քո մեջ, դու էլ կսիրես»: Գալուստ Սահակյանը նաեւ ասուլիսում հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում քաղաքացիներին անվճար տեղափոխել եւ freecar-ի ծառայություններ մատուցել, քանի որ սեփական մեքենա չունի: Մեր հարցին՝ Դուք չունեք, բայց Ձեր որդիներն ունեն մեքենաներ, եթե ինչպես ասում են՝ մտքներիդ տեղ լիներ՝ չէի՞ք տեղափոխի անվճար՝ նա պատասխանեց. «Եթե 100 տարի էլ մնա, չեմ իջնի էն աստիճան, որ մեկը իմ երեսին ժպտա ասի՝ տես, ինչ լավ մարդ է, իր մեքենայով տարավ: Ես էդ մարդը չեմ: Ես ավելի մեծ ծրագրեր ունեմ...»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ