Esyes.am-ը գրում է.
Սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանի և Ռաֆայել Երանոսյանի անձնական կյանքը դեռևս մնում է հանրության քննարկման կենտրոնում: Նրանց հարաբերությունների մասին esyes.am-իանդրադարձից հետո Տաթևին շարունակում են հարցնել` ճի՞շտ է, որ պատրաստվում է ամուսնանալ Ռաֆոյի հետ, թեև նյութի վերնագիրը ոչ հաստատական էր, ոչ էլ Ռաֆոն պնդել էր, թե իր սիրտն զբաղված է:

Տաթևի խոսքերով` նման խոսակցությունները դուր չեն գալիս նաև այն մարդուն, ով այժմ իր կողքին է, ում մասին, սակայն, խոսել չի ցանկանում: «Իմ անձնական կյանքն ունեմ և առհասարակ չեմ սիրում անձնականիս մասին խոսել»: Ըստ նրա` իր կողքի անձնավորությունը նորմալ է վերաբերում իր և Ռաֆոյի ընկերությանը: «Կարծում ենք, մենք այնպիսի դարում չենք ապրում, որ եթե աղջիկն ընկեր է ունենում, չի կարող շփվել իր մյուս տղա ընկերների հետ»,- ավելացրեց Տաթևը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ