
1in.am-ը գրում է.
Հոգեբանների կարծիքով՝ ծովափնյա հանգստի ժամանակ սիրավեպերն ընտանեկան հարաբերությունները թարմացնելու ճանապարհն են: Զուգընկերների համար դա նոր, բուռն հույզեր ապրելու, ինչպես նաև միմյանց վերագնահատելու առիթ է:
Մյուս կողմից, սակայն, մեկ այլ տղամարդու հետ սեքսով զբաղվելը դավաճանություն է, որը խաթարում է միմյանց հանդեպ անկեղծությունը:
Տղամարդկանց 80 տոկոսը կարծում է, որ, այսպես ասած, «ծովափնյա սիրավեպը» չի կարող կամ չպետք է երկարատև հարաբերությունների վերածվի: Իսկ կանանց 83 տոկոսը, հակառակը, հարաբերություններ են ունենում՝ վստահ լինելով ուժեղ զգացմունքների առկայության մեջ:
Հետաքրքիր է, որ հանգստի 2-3 շաբաթվա ընթացքում համապատասխան օբյեկտին գտնում և նույնիսկ սիրահարվում են նրանք, ովքեր դա չէին էլ նախատեսել:
Բանն այն է, որ հանգստի ժամանակ ամեն ինչ փոփոխվում է, և տպավորություն է ստեղծվում, թե «ամեն ինչ կարելի է»:
Արձակուրդում եղած ժամանակ սիրախաղը և սեքսն «այլ» կյանքի պատրանք է: Մենք ստանում ենք, կամ մեզ թվում է, որ ահա-ահա կստանանք ռոմանտիկ հոգատարություն, կատարյալ հարաբերություններ՝ առանց կենցաղային խնդիրների, և իհարկե՝ անհոգություն: