Սերբիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատը» այսօր  իր վերջին ընկերական հանդիպումը Իսրայելի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ Հայֆայի «Հապոելի» հետ: Հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով:

«Արարատի» կազմում գոլի հեղինակ է դարձել հայկական ակումբում փորձաշրջան անցնող սերբ խաղացողներից մեկը:

Այս մասին Blognews.am-ը տեղեկացավ «Արարատի» մամուլի քարտուղարությունից:

Հիշեցնենք, որ «Արարատը» հուլիսի 17-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Սերբիայում:

Օրեր առաջ «Արարատը» 2:0 հաշվով հաղթել էր Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավ» ակումբին, իսկ հուլիսի 22-ին Աբրահամ Խաշմանյանի սաները Իսրայելի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ  Ռամատ խա Շարոյի «Հապոելի» հետ խաղում պարտվել են 2:1 հաշվով:

Հայկական ակումբը վաղը կվերադառնա Երևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել