
1in.am-ը գրում է.
Վաղուց մենք նորություններ չենք ունեցել Քիմ Քարդաշյանից և նույնիսկ հասցրել ենք կարոտել նրան: Սակայն դատելով արևմտյան աղբյուրների հաղորդագրություններից՝ մոտ ժամանակներս երիտասարդ մայրիկին կարող ենք տեսնել ավելի գեղեցկացած:
«Նա իրեն հիանալի է զգում, և թվում է՝ ուր որ է կվերականգնի նախկին արտաքինը: Քիմը լիովին երջանիկ է իր ներկայիս արտաքինով, չնայած, որ հասկանում է՝ հարկավոր է աշխատել ավելորդ կիլոգրամների հեռացման համար»,- հաղորդում է Spletnik.ru-ն՝ վկայակոչելով ռեալիթի շոուի աստղին մոտ կանգնած աղբյուրներին:
Դրա հետ մեկտեղ, Քիմը բավականին նիհարել է, ինչում նրան օգնում է նաև մասնավոր խոհարարը, ով Քարդաշյանների ընտանիքի համար պատրաստում է թեթև, օգտակար և դրա հետ մեկտեղ՝ համեղ ճաշատեսակներ: Քիմը վայելում է մայրությունը և դաստիարակում փոքրիկ Նորթ-Ուեսթին: