1in.am-ը գրում է.

Կանայք հսկայական ֆինանսական միջոցներ են ծախսում, որպեսզի ազատվեն կնճիռներից և վերադարձնեն երբեմնի հմայքը: Իսկ ահա 47-ամյա բրիտանուհին ամեն ինչի պատրաստ է միայն թե իր հարթ մաշկի վրա ծերության գոնե մեկ նշան հայտնվի: 

24 տարեկան հասակում բրիտանուհի Էննը ամուսնացել է իր հասակակից Քրիստոֆեր Բոլթոնի հետ: Սկզբում ամեն ինչ հիանալի է եղել, բայց հինգ տարի անց ընտանիքում հակասություններ են ծագել: Վեճերի պատճառը Էննի տարիքն է եղել, քանի որ ծերությունը նրա կողքով էր անցնում: 

Ամուսինը խանդել է կնոջը, քանի որ նկատել է, որ նրա վրա ուշադրություն են դարձնում իրենից շատ ավելի փոքր տղաները: Տարիների ընթացքում նրանց արտաքինի տարբերությունը բերել է նրան, որ Քրիստոֆերին տարօրինակ հակումներով տղամարդ են համարել, ով ամուսնացել է իրենից շատ երիտասարդ աղջկա հետ: 

Երկու երեխաները և 8 տարվա ամուսնական կյանքը տղամարդուն հետ չեն պահել ամուսնալուծությունից:

Չորս տարի անց Էննը կրկին ամուսնացել է: Այս անգամ նրա ամուսնուն շատ էր դուր գալիս նրա արտաքին տեսքը, սակայն ամեն ինչ փոխվել է, երբ տղամարդը դարձել է 42 տարեկան, քանի որ նրան սկսել է բարկացնել ամեն անգամ հնչող հարցը, թե կինը նրա դուստրն է կամ էլ փոքր քույրը: Արդյունքում նրանք ամուսնալուծվել են:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել