
Galatv.am-ը գրում է.
«Չեմ կարծում, որ այդ վտանգը շատ իրական է, պետք չէ ռուսական կողմի կերպարն էս աստիճանի ուռճացնել, հասկանալի է, որ այլ պետություն իր շահերն ունի, և անվերապահորեն վստահել ու հույսը կապել որևէ այլ կողմի հետ պետք չէ, բայց միևնույն ժամանակ չափազանցված սպառնալիքների ֆոն պետք չէ ստեղծել, չեմ էլ ուզում, որ մենք հայ-ռուսական հարաբերություններում մեզ պատկերենք ինչ-որ անլուրջ, ինչ-որ երկրորդական ֆոնի վրա, պետք է մեր կշիռն ու տեղը իմանանք, ճիշտ է՝ փոքր պետություն ենք ու փոքր ռեսուրսներ ունենք, բայց այդ ռեսուրսները շատ կարևոր են ռուսական կողմի համար, քան ռուսական կողմն է մեզ համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում, խոսելով Հրանտ Բագրատյանի արտահայտած այնմտավախության մասին, որ տարիներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Սևան-Հրազդան և այլ ՀԷԿ-երի տրամադրումը Ռուսաստանին լի է վտանգով մեր երկրի անվտանգության համար, քանի որ պատերազմի դեպքում մենք կարող ենք զրկվել հոսանքից»,- նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«2000-ականներին կար արտաքին պարտքի խնդիրը, իհարկե հակասական գործարք է եղել, ըստ էության, երևի թե չարյաց փոքրագույնի սկզբունքով ենք առաջ շարժվել, ես ինքս քննադատաբար եմ մոտենում այդ հարցին, և եթե ինձ թույլ տամ օգտագործել այդ բառը, ապա ներքին զզվանքով եմ վերաբերվում մարդկանց, ովքեր անվերապահորեն որևէ մեկի գիրկն ընկնելու որոշում ունեն, ես հայաստանակենտրոն, հայամետ մարդ եմ և շատ կուզեի, որ մեր պետական գործիչները ևս լինեին հայակենտրոն. որևէ մեկի գիրկն ընկնող մարդը չի կարող ինքնուրույն լինել: Իմ կարծիքով ճարահատյալ քայլ է եղել, իհարկե կան ռիսկեր, բայց այդ ռիսկերը փոխհատուցվում են դինամիկ զարգացող ռազմավարական դաշինքով:
Լավ, Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի իր ռազմավարական դաշնակիցը, բայց միևնույն ժամանակ մենք ի՞նչ ենք շահում. մեր հիմնական դրդապատճառը արտաքին վտանգները չեզոքացնելու խնդիրն է, այս առումով մեր դաշինքը շատ էֆեկտիվ է, մեր շահագրգռվածությունն էլ կա, այնպես չէ, թե Ռուսաստանը հարցը շատ կտրուկ դրեց, անվտանգության հարթության մեջ շատ ու շատ շահեկան հարցեր ունենք, օգուտը փոխադարձ է՝ ինչ-որ բան պետք է տաս, որ օգուտը շահեկան լինի»:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, ինչպես Ջամալյանն է ասում, կնճիռներ է առաջացրել նրա դեմքին, որը թաքցնել հնարավոր չէ.