Տղաները մանուկ հասակում սիրում են խաղալ տանկերով, ավտոմեքենաներով, զինվորիկներով, իսկ աղջիկները՝ փափուկ արջուկներով, սպասքով և իհարկե խաղալիքներով։ Սակայն քչերը գիտեն, որ տիկնիկները ոչ միայն խաղալու համար են նախատեսված։ Դրանցով զարդարում էին բնակելի սենյակներ կամ օգտագործել ե որպես մանեկեններ։ Այսօր ևս կան տիկնիկներ, որոնցով խաղալու ցանկություն չի առաջանում, սակայն հիանալ դրանցով հնարավոր է անդադար։ Աշխարհի բոլոր կոլեկցիոներները պատրաստ են մի ամբողջ կարողություն տալ տիկնիկների որոշ նմուշների համար։

Թռչուն բռնող

Այս տիկնիկը մեխանիկական է։ Այն գոյություն ունի միակ նմուշով և համարվում է ամենաթանկարժեքներից մեկը. տիկնիկի արժեքը կազմում է 7 միլիոն դոլար։ Այն պատրաստվել է շվեյցարացի վարպետ Քրիստիան Բայնի կողմից։ Խաղալիքի կերպարի կոնցեպցիան համապատասխանում է Վերածննդի ժամանակին։ Հասակը 1,2 մ է։ Մոտիկից նայելիս տիկնիկը հիշեցնում է իրական փոքր մարդու, քանի որ ունակ է շարժվելու և ձայներ արձակելու։ Այս տիկնիկը վարպետը ստեղծել է երեք տարում։

Ճենապակյա տիկնիկ Մարկե


Ոչ, սա արձանիկ չէ, որը կգտնեք տատիկների դարակների վրա։ Այս ճենապակյա գեղեցկուհին Ալբերտ Մարկեի ամենահայտնի ու սիրված տիկնիկն է։ Այսօր աշխարհում գոյություն ունի այս տիկնիկի 20 նմուշ։ Մեկ տիկնիկի արժեքը տատանվում է 263 հազար և ավելի դոլարի սահմաններում։

Մարինա Բիչկովայի տիկնիկները

Այս տիկնիկների մասին անվերջ կարելի է խոսել և դանց նայել, քանի որ անափ գեղեցիկ են։ Կանադայում բնակվող ռուս Մարինա Բիչկովան համաշխարհային ճանաչում ունեցող տիկնիկագործ է։ Նրա խաղալիքները աճուրդների ժամանակ վաճառվում են ավելի քան 20 հազար դոլարով։ Բոլոր տիկնիկնեը Մարինան պատրաստում է բացառապես ձեռքով և դրանց վրա ստորագրում նորից առանց որևէ մեքենայի օգնության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել