Ազնիվ և ինքնաբուխ երիտասարդական ընդվզումը բերեց դրական արդյունքի. քաղաքապետը, ընդառաջ գնալով երիտասարդների պահանջին, գործնական քայլեր ձեռնարկեց և թույլ չտվեց, որպեսզի արդար պայքարի ելածները հիասթափություն ապրեն: Իրոք, հաճելի է արձանագրել այս ամենը և տեսնել երիտասարդների հաղթանակած ու խանդավառ հայացքները: Այս ամենը, սակայն, կկորցնի իր գեղեցկությունը, եթե որոշ քաղաքական դիակներ շարունակեն իրենց ներկայությամբ պղտորել մաքուր ընդվզումը: Բազմիցս անհաջողության մատնված և քաղաքական դաշտում արդեն իսկ լուրջ դերակատարություն չունեցող մի շարք անձինք փորձում են իրենցով անել այս հաղթանակը և ակամայից գցում են դրա արժեքը: Վստահ եմ` քաղաքապետը իր հետագա քայլերով կկարողանա արդար պայքարի ելած երիտասարդներին ուրախության և հպարտության նոր պահեր պարգևել, իսկ ներկայումս սադրանքի ճանապարհով դիվիդենտագողության փորձ անող քաղաքական դիակները ընդամենը ևս մեկ անգամ կապացուցեն, որ ընդունակ չեն որևէ կառուցողական արարքի և սեփական խղճուկ անձը հիշատակելու համար պատրաստ են ոտնահարելու հանրային շահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել