ArmStar.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ կայացավ Նոր ալիք 2013-ի առաջին մրցութային համերգը: 10 համարի ներքո հանդես եկող մեր մասնակիցը՝ Մաշա Մնջոյանը կատարել է Սելին «All by Myself» երգը և վաստակել 114 միավոր: Բոլորից ցածր՝ 9 միավոր Մաշայի ելույթից հետո բարձրացրել է Վալերի Մելաձեն:

ArmStar.am-ի հետ զրույցում «Արմենիա» հեռուստաընկերության երաժշտական դեպարտամենտի ղեկավար Իրինա Վարդանյանն ասաց, որ  Մաշան բնականաբար շատ հուզված է եղել ելույթից առաջ, բայց իրենք գոհ են առաջին օրվա կատարումից: Ի համեմատ նախորդ տարիների, այս անգամ  բոլոր մասնակիցները բավականին ուժեղ են և շատ մեծ մրցակցություն է ծավալվել: 

Ելույթից հետո իրենց են մոտեցել ILDIVO խմբի անդամները և կոմպլիմետ արել, իսկ կենդանի լեգենդ Տոտո Կուտունյոն, ով մրցույթի այս տարվա ժյուրիի կազմում է,  ետնաբեմում Մաշայի հասցեին ասել է ՝ perfetto: 

Հիշեցնենք, որ այսօր մրցութային երկրորդ օրն է և Մաշա Մնջոյանը հանդես կգա նախորդ տարվա մեր ներկայացուցչի՝ Էրիկի հետ զուգերգով:

Սպասենք նրանց ելույթին և ցանկանանք տեսնել 11 հատ 11 միավոր :)  

Այս պահին ArmStar.am-ը ձեզ է ներկայացնում Նոր ալիք 2013-ին հայաստանյան պատվիրակության լուսանկարները ետնաբեմից:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել