Tert.am-ը գրում է.

Գերմանիայի առաջնության մեկնարկից և Սուպերգավաթի համար դիմակայությունից առաջ, Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լավատեսորեն է արտահայտվել իր թիմի հաջող ելույթների հնարավորությունների մասին:

Դորտմունդի «Բորուսիայի» ու «Բավարիայի» միջև՝ սուպերգավաթային հանդիպումը կայանալու է հուլիսի 27-ին, «ռուրյան» թիմի հարկի տակ՝ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: Այն կազդարարի Բունդեսլիգայի 2013-14 թթ. մրցաշրջանը։

«Մեզ անհրաժեշտ էր ուժեղացնել կազմը և մենք, Վատցկեի և Ցորկի հետ միասին բավականին լավ աշխատեցինք նոր մրցաշրջանից առաջ: Այժմ, մենք պատրաստ ենք նոր մրցաշրջանին: Կասկածից վեր է, որ Սուպերգավաթը կարևոր և հեղինակավոր մրցախաղ է: Մեզ համար հեշտ չի լինի, քանի որ խաղալու ենք «Բավարիայի» դեմ: Նրանք արդեն ցուցադրել են իրենց ուժը «Տելեկոմի Գավաթի» մրցաշարում: Սպասելի է, որ մյունխենցիները հաջող կխաղան, սակայն սեփական դաշտում, առաջիկա մրցավեճի ընթացքում ամեն ինչ կարող է պատահել», - վստահ է Յուրգեն Կլոպը:

Գերմանիայի փոխչեմպիոնների գլխավոր մարզիչը նշել է, որ իրենք ամենևին չեն մտածում ռևանշի հասնելու մասին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ մյունխենցիներից կրած պարտության համար։ Նա նշել է, որ թիմում մթնոլորտն աշխատանքային է, ինչպես նաև՝ փորձում են հաղթահարել կադրային կորուստների հետ կապված դժվարությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել