ՄԻՊ-ն առաջարկում է նախատեսել կալանավորված անձանց և դատապարտյալների մասնակցությունը նոր ՔԿՀ-ների կառուցման գործումPanorama.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Արդարադատության նախարարին առաջարկել է, որպես զբաղվածության միջոց, նախատեսել կալանավորված անձանց և դատապարտյալների մասնակցությունը նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման գործում` նկատի ունենալով, որ ըստ «ՀՀ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգի» նախատեսվում են քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնց ֆինանսական ապահովումը, խոշորացված հաշվարկով, կկազմի մոտ 20 միլիարդ ՀՀ դրամ: 
Այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով նոր ՔԿՀ-ների կառուցման հանգամանքը՝ Պաշտպանը մեկ անգամ ևս շեշտել է, որ անհրաժեշտ է նախատեսել այնպիսի միջոցառումներ և գործողություններ, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել