Տրանսպորտի թանկացման դեմ պայքարին միացան բազմաթիվ շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ: Նույնիսկ Անդրեն միացավ. հիվանդանոցից: Միացավ անգամ Արմինկան, որը, ըստ հավաստի լուրերի, որոշել ա դեռ չարտագաղթի: Բայց այդքանից հետո մնաց մի մեծ և անփոխարինելի բաց. չմիացավ այն մեկը, որին սպասում և կոչ էին անում շատերը` Նազենին: Ինչո՞ւ: Ի՞նչն էր պատճառը: Ինչի՞ համար: Մի՞թե նա չէր կարող: Բայց չէ՞ որ նա կարող էր: Այդ դեպքում ինչո՞: Ինչի՞ համար: Ի՞նչն էր պատճառը: Հարցերը բազմաթիվ են:
Եվ այսպես, վերլուծելով բոլոր հնարավոր վարկածներն ու պատճառները` եկանք այն եզրակացության, որ Նազենին չմիացավ հետևյալ մի քանի պատճառներով.
Նախ նա, լինելով խորատես և հեռատես անձնավորություն, քաջ գիտակցում էր, որ յուր տրիցիկլով չի կարող մեկ մարդուց ավել տեղափոխել, այնինչ կուզեր տեղափոխել 3, 4 և ավել մարդու... Այս կործանարար անկարողությունը` 1-ից ավելի մարդ տեղափոխելու, վստահաբար ազդել էր Նազենիի որոշման վրա` նրան նետելով անհուսության և ընկճախտի գիրկը, և դա հաստատ պատճառներից մեկն էր:
Երկրորդ, լինելով բացառիկ ինքնաբավ և զարգացած անձնավորւթյուն, Նազենին խնդիր չուներ հերթական անգամ երևալու և ՓԻԱՐ-իտ լինելու, ինչը նույնպես զգալի ազդեցություն ունեցավ նրա դարակազմիկ որոշման վրա:
Երրորդ, Նազենիի միանալով տրանսպորտը անմիջապես կէժանանար շատ ավելի շուտ և արագ, քանի որ քաղաքապետարանը չէր դիմանա Նազենիի միանալու ճնշմանը, և նման բացառիկ սոցիալական սոլիդարության և պայքարի ալիք չէր տարածվի, իսկ Նազենին չէր ուզում խոչընդոտեր շարժման ծավալմանն ու զարգացմանը, դրա համար, մեծահոգաբար չմիացավ, որ «ժողովուրդը իրա խոդով» հասնի հաղթանակին: Նա բացառիկ քաղաքացիական գիտակցություն ունի…
Չորրորդ. Freebyke-ը դեռ այդքան չէր զարգացել, իսկ Նազենիի տրիցիկլը պատկանում ա մոտոցիկլազգիների դասին... Նազենին սպասում էր Ֆրիբայկի ծավալմանը, որպեսզի հետո մեկ որոշիչ զարկով ցնցի ողջ Երևանը:
Եվ վերջապես, հինգերորդ. Նազենին Յուրմալայում էր ողջ այս շարժման ընթացքում, ո՞նց միանար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել