
1in.am-ը գրում է.
Այսօր, երբ բավականին բարեհաջող ավարտվել՝ է Սերժ Սարգսյանին երկրորդ անգամ նախագահ կարգելու օպերացիան, երբ էլ ավելի «բարեհաջող» փակվել Է Վարդան Օսկանյանի քաղաքական-քրգործը, արդյո՞ք չի թվում, որ «Օսկանյան & ԲՀԿ» օպերացիայի մոդերատորը ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանը, որքան Սերժ Սարգսյանն Էր:
Այս մասին «Հրապարակ» օրաթերթը հարցրե է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
«Ոչ, երիցս՝ ոչ, երբեք՝ ոչ»,- ամբողջ հոգով, ամբողջ սրտով բացականչել է նա, որը երեկ՝ հուլիսի 25-ին, նշում Էր իր ծննդյան օրը, բնականաբար «Օջախ» ռեստորանում:
Թերթը փորձել է ճշտել, թե ՀՀԿ «թևերի» միջև առկա խոր «ձեռնամարտի» պայմաններում ովքեր են մասնակցել երիտթևի «գլավար» Աշոտյանի ծննդյան տարեդարձի «տոնակատարությանը»: Ասացին, ընտրվել է անշառ ֆորմատ՝ միայն երիտասարդներով, ««ամենածերը» վարչապետն Էր: