Հրդեհ է բռնկվել բակում գտնվող ցախատանըPanarmenian.net-ը գրում է.

Հուլիսի 26-ին, ժամը 01.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոլակ գյուղի 12-րդ փողոցի թիվ 8 տան բակում գտնվող ցախատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.21-ին, մարվել՝ 04.39-ին:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ամբողջությամբ այրվել են Զ. Խաչատրյանին պատկանող ցախանոցը (18 քմ), վառելափայտ (15 խմ) և գոմաղբ (20 խմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել