«Բա ամոթ չի՞ մեզ, որ պոմիդոր ենք ներկրում Թուրքիայից». Արցախի իշխանությունները բնակեցնում են Արաքսի ափըPanorama.am-ը գրում է.

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հպարտ է. 2012-ին Արցախից Հայաստան արտահանվել է 20 հազար տոննա ցորեն, իսկ այս տարի արտահանված եգիպտացորենի քանակի մասին տվյալ դեռ չկա, բայց շատ է: 

«Չեք պատկերացնում` ինչ հպարտ եմ, ինչ հպարտություն է ապրում ցանկացած արցախցի, որ տեսնում է բարձված կամազները, որոնք գնում են դեպի Հայաստան», -հունիսի 25-ին Երևանից Ստեփանակերտ ժամանած փոքրաթիվ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՂՀ փոխվարչապետ, Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության Արցախի կառույցի անդամ Արթուր Աղաբեկյանը, փոխանցում էPanorama.am-ի թղթակիցը:

Այդ «կամազների» թիվը կրկնապատկելու համար, ինչպես ներկայացրեց Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ իշխանությունները որոշել են մշակել Արաքսի ափի հողերը, որոնց ընդամենը 5-10 տոկոսն է օգտագործվում: 

«Բա չգա՞ն էդ ժողովուրդը ցորեն ցանեն, բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնեն, բա ամոթ չի՞ մեզ, որ ձմեռը պոմիդորը ներկրում ենք Թուրքիայից, եթե Արաքսի ափին ամենացածր ջերմաստիճանը լինում է 0-ն, բա չգա՞լ ու էստեղ վաղահաս կարտոֆիլ աճեցնել և չներկրել, բա չգա՞լ այստեղ այգի հիմնել, որ երևանցիների սիրած ցոգոլը Թուրքիայից չբերենք, բա չանե՞նք ժողովուրդ»,- նկատեց Աղաբեկյանը:

Այնուամենայնիվ, այդ ծրագիրն իրագործելու համար, սուղ բյուջեի պարագայում, ըստ Աղաբեկյանի, 27 կմ հոանքի գիծ է անցկացվել, շուտով խմելու ջրով ապահովելու համար ջրհորներ կտեղադրվեն, իսկ 45 ընտանիքի համար էլ կացարաններ են կառուցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել