1in.am-ը գրում է.

Բրազիլիայի հարավում երեխաները և մեծահասակները ձնեմարդ են պատրաստում: Շրջանի համար նման հազվագյուտ զվարճանքի պատճառը ցուրտ ալիքն է, որը եկել է Անտարկտիդայից և հասել ոչ միայն Բրազիլիա, այլ նաև Պարագվայ, Ուրուգվայ, Արգենտինա և Չիլի:

Բրազիլիայի հարավում, մասնավորապես Կուրիտիբա և Ֆլորիոնոպոլիս քաղաքներում, որտեղ ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի հասել է -7.4 աստիճանի, ձյուն չէին տեսել մի քանի տասնյակ տարի: Սան Պաուլու քաղաքում նախորդ գիշեր գրանցվել էր 2000թ. ի վեր ամենացածր ջերմաստիճանը՝ 5.2 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել են ձմեռ պապիկների լուսանկարներ՝ բրազիլական 130 քաղաքներից:

Սակայն զվարճանքներից բացի՝ ցուրտ եղանակը նաև ողբերգության պատճառ է դարձել. Սան Պաուլու քաղաքում ցրտահարությունից զոհվել է 1 մարդ, շուրջ 11 հազար անտուն մարդկանց տեղափոխել են ժամանակավոր կացարաններ: Ռիո Գրանդի դու Սուլը նահանգում զոհվել է երկու մարդ:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ուրուգվայում և Պարագվայում ցուրտ եղանակի հետևանքով զոհվել է վեց մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել