«Հայկական ժամանակ»-ը գրում է.

««Վանաձոր» ՔԿՀ-ում մի քանի օր է հացադուլ է հայտարարել 34-ամյա Արեն Աղաջանյանը։ Ըստ մեր տեղեկությունների, վերջինս հացադուլ է հայտարարել և մեխ է կուլ տվել՝ պահանջելով իրեն տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ «Վանաձոր» ՔԿՀ-ից ասել են, որ Արեն Աղաջանյանին անպայման կտեղափոխեն, սակայն չեն տեղափոխել և վերջինս ի նշան բողոքի՝ հացադուլ է հայտարարել և չի դադարեցնելու հացադուլը, մինչև իրեն չտեղափոխեն այլ ՔԿՀ։

 Նշենք, որ ըստ այդ տեղեկությունների, Արեն Աղաջանյանին դատապարտել են 7-8 տարվա ազատազրկման, իսկ վերջինիս հարազատները գտնվում են Ուկրաինայում, միայն եղբայրն է Երևանում բնակվում։ Երեկ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից ի պատասխան մեր հարցին, սակայն, հայտնեցին, որ նման բան չկա, Արեն Աղաջանյանը ոչ մի հացադուլ չի հայտարարել և մեխ կուլ չի տվել»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել