«Ըստ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՀՀ Սահմանադրությամբ արգելված է ԱԺ պատգամավորին բիզնեսոն իր տան բակում արջեր է պահում։ Նա, հետ չմնալով իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, անձնական կենդանաբանական այգի է հիմնել։ Ի՞նչն է ստիպել պատգամավորին գազաններ պահել։ Երեկ այս և մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»–ը զրուցել է Մուշեղ Պետոյանի հետ։ Ներկայացնում ենք հարցուպատասխանից մի հատված։ Այն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում.
–Պարոն Պետոյան, մենք տեղեկություններ ունենք, որ Դուք Ձեր տան բակում արջեր եք պահում։ ճի՞շտ է։
–Ինձ չի պատկանում, իմ հայրիկին է պատկանում, ու իր ընկերները Ղարաբաղից մի հատ արջ են նվեր տվել իրեն։ Դա իմ հայրիկի սեփական տարածքն է, որտեղ արջը պահում է, իմը չէ, իմ անունով չէ։
–Գուցե Դուք փորձել եք Ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ոչնչով «հետ» չմնա՞լ, քանի որ նա էլ առյուծներ է պահում։
–Այ ցավդ տանեմ, չէ, էդպիսի բան չկա։ Պարզապես Արթիկի երեխաները հնարավորություն չունեն մեր տարածքի գազանանոց գնալ-գալ, մենք էլ փորձում եք նման ձևով ուրախացնել մեր երեխաներին։ Բոլորի համար է նախատեսված, բոլոր պայմանները կան, որ երեխաները գան ու տեսնեն։ էդ մի արջն է, մենք էլ էրեխեքին ուրախացնում ենք։ Այսքան բան։
–Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ Դուք բիզնեսներ եք հիմնել Անապա քաղաքում։
–Չունեմ... ես ոչ մի բան Անապայում չունեմ, միայն ընկերներ ունեմ այնտեղ։ Հա, իրենք լավ գործարարներ են։ Ես բոլոր քաղաքներում էլ ընկերներ ունեմ։ Իսկ Անապայում ոչ մի բան չունեմ։ Բայց եթե ունենայի, վատ չէր լինի, եկամուտն էլի ծախսվելու էր մեր տարածաշրջանի ժողովրդի համար։
–Նշվում է նաև, որ Ձեր բիզնես–գործերն այստեղ լավ չեն, ինչի պատճառով էլ որոշել եք «գործ դնել» Անապայում։
–Ես ի՞նչ բիզնես ունեմ, որ լավ չի եղել։ Ինչ էլ որ ունեմ, բոլորն էլ շատ նորմալ աշխատում են, տեղափոխել հասկացողությունն ի՞նչ է, պետք է վաճառեի՞, տանեի էդ գումարը ներդնեի՞, թե՞ ինչ։ Բայց ես էստեղ ոչ մի բան էլ չեմ վաճառել, ու Աստծուն փառք, բոլորն էլ ստեղ աշխատում են, որևէ փակ բան չկա, որևէ վաճառքի բան չկա բիզնեսներից։ Սաղն էլ նորմալ աշխատում են։
–Իսկ Դուք տեղյա՞կ չեք, որ ՀՀ Սահմանադրությամբ արգելված է ԱԺ պատգամավորին բիզնեսով զբաղվել չեք վախենում, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը կարող է ուսումնասիրել ձեր գործունեությունն ու պարզել, որ Դուք օրենք եք խախտում։
–Ես բացարձակ... սաղ տված է կառավարման, ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ, ես մասնաբաժին ունեմ, իսկ տնօրեններն ուրիշ մարդիկ են, ընդհանրապես ես բիզնեսի հետ կապ չունեմ։