«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Երեկ Գյումրիում նստացույց են սկսել արցախյան պատերազմի վետերանները՝ Ազատամարտիկը պետք է ապրի հերոսին վայել կյանքով. Ո՛չ իշխանություններին. Սոցիալական բարելավում», «Ազատամարտիկը չի ծախվում» և այս կարգի այլ պաստառներով։

Ինչպես հաղորդեցին մեզ Գյումրիից, նրանց են միացել նաև երևանցի ազատամարտիկներ։ Նրանք հուլիսի 28-ին հանրահավաք են անելու Երևանի Ազատության հրապարակում, որտեղ այս օրերին հացադուլի է նստած պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը։ Վերջինս դեռ անցյալ շաբաթ էր հայտարարել, որ հացադուլը կդադարեցնի հուլիսի 28-ին, ժամը 18-ին, այն պայմանով, եթե այդ օրն Ազատության հրապարակում հավաքվի տասը հազար մարդ և աջակցի իրեն։ Ազատամարտիկները, որ տևական ժամանակ է, բողոքի ցույցեր էին անում՝ դժգոհելով իրենց սոցիալական վիճակից, առ այսօր որևէ արդյունքի չեն հասել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ընդունել էր ազատամարտիկներին և որոշակի խոստումներ տվել հորդորելով սպասել մեկ ամիս, ոչինչ չի արել»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել