Ճիշտն ասած, ցնցված եմ և մարդկայնորեն տապալված։ Քիչ առաջ մի տղամարդ երեխային գրկին ուզում էր ցած նետվել Հաղթանակի կամրջից։ Ճաղերից այն կողմ էր անցել ու կախվել։ Ինքը հասկացանք, բայց էրեխո՞ւն էլ։ Պուճուրը աչքերը կլորացրած, զարմացած աջ ու ձախ էր նայում՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում ու ամենայն հավանականությամբ չգիտակցելով, որ պապան ուզում ա վերջ տա իր կյանքին։
Ահավոր էր, նույնիսկ չի էլ բացառվում, որ էդ տեսարանը մինչև հիմա շարունակվում ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել