Cosmo.am-ը գրում է.
Հակասթրեսից մինչև երանություն. այս յոթ բույրերը կարող են օգնել քեզ հրաշալի ինքնազգացողություն ունենալ:
1. Ցանկանում ես լինել բավարարված
Հոտ քաշիր դարչինից
Ինչու
Փորձագետներն ասում են, որ դարչինի բույրն ակնթարթորեն կարող է արթնացնել ջերմ ու տաք հանդիպման հիշողություններ (շատ օծանելիքներ պարունակում են այս բաղադրիչը), ինչը կարող է ապահովել երեկոյան բարձր և ակտիվ տրամադրություն:
2. Ցանկանում ես լինել ուրախ
Հոտ քաշիր քո ընկերոջ վերնաշապիկից
Ինչու
Գուցե տարօրինակ է հնչում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդու քրտնքի հոտը նվազեցնում է լարվածությունը կանանց մոտ: Իսկ եթե ներշնչես, որ այդ բույրը քեզ դուր է գալիս, պարզապես անհավանական արդյունք կունենաս` բարձր տրամադրության տեսքով:
3. Դու ցանկանում ես լինել ամենազոր
Հոտ քաշիր խնկունիից (розмарин)
Ինչու
Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս բույսը կարող է ներգործել հիշողության վրա՝ շնորհիվ ճանաչողական հատկանիշն ակտիվացնող իր բաղադրիչի: Այն ներծծվում է արյանդ մեջ, երբ շնչում ես հոտը:
4. Դու ցանկանում ես լինել հավասարակշիռ
Հոտ քաշիր խնձորից կամ վարունգից
Ինչու
Այս թարմ հոտերը հանգստացնում են նյարդերը, նպաստում ինքնավստահության ավելացմանը: Աշխատանքի վայրում միշտ ունեցիր խնձոր կամ վարունգ և դիր սեղանիդ, երբ լարվածություն զգաս:
5. Դու ցանկանում ես լինել հաղորդակցվող
Հոտ քաշիր ծաղիկներից
Ինչու
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծաղկային բույրերը կարող են նպաստել սոցիալական փոխազդեցությանը: Ըստ գիտնականների` սա պայմանավորված է նրանով, որ ծաղիկներն ասոցացվում են տոնակատարությունների հետ, հետևաբար՝ ծաղիկների բույրը տրամադրում է արտաքին աշխարհի հետ հաղորդակցման:
6. Դու ցանկանում ես լինել լավատես
Հոտ քաշիր արևապաշտպան քսուքից
Ինչու
Քանի որ բույրերն ազդում են լիմբիկ համակարգում տեղակայված զգայական կենտրոնների վրա, ամառվա հետ կապված որևէ բույր առնելով՝ քեզ մոտ հաճելի հիշողություններ են արթնանում արձակուրդների, լողավազանի կողքին անցկացրած ծույլ օրերի և անհոգ կիրակիների մասին: Այս բույրն ակնթարթորեն ամառային տրամադրություն է հաղորդում: