Panorama.am-ը գրում է.
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ՀՀ տեղափոխված սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ համաձայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի՝ արդեն մեկնարկել են բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագրի իրականացման աշխատանքները. 2013թ հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմել է Աշտարակի քաղաքապետին, որի հիման վրա Աշտարակի ավագանին 2013թ հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերելու վերաբերյալ:
Նախատեսվում է կառուցել 5-10 երկու մուտք ունեցող չորսհարկանի բնակելի շենք և շուրջ 100 առանձնատուն:«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից հստակեցված բնակարանային պահանջարկի հիման վրա ԵՊՃՇՀ-ն և «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցություն» ՀԿ-ն համատեղ բարեգործական հիմունքներով իրականացնում են «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքները:
Նյութն ամբողջությամբ` այստեղ