168.am-ը գրում է.
Մի խումբ շվեդ գիտնականներ և 3D տեխնոլոգիաների մշակողներ ծրագիր են սկսել Ստոկհոլմում գտնվող մումիաների թանգարանը «վերակենդանացնելու» վերաբերյալ: Այս մասին գրում է Digit.ru-ն` վկայակոչելով Swedish ICT հետազոտական ինստիտուտի հաղորդագրությունը: Ըստ այդմ` թանգարանի հավաքածուն կթվայնացնի 3D- օբյեկտի ֆիքսացիա տեխնոլոգիայի միջոցով և հասանելի կլինի այցելուների և գիտնականների համար՝ որպես ինտերակտիվ ցուցանմուշ: Ըստ մշակողների, նմանատիպ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել բազմաթիվ այլ պատմական նմուշների համար: Նշվում է, որ սկզբում կսկանավորվեն 6 մումիաներ, որից հետո կպատկերվեն հատուկ ինտերակտիվ սեղանի վրա, որը կդառնա թանգարանի ցուցադրությունների մի մասնիկը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/07/26/254976.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել